Սիղնաղիում շահագործվել է արդի չափանիշներով հագեցած սառնարանային տնտեսություն
«Վրացական միրգ» գյուղատնտեսական կոոպերատիվի նոր սառնարանային տնտեսություն է այցելել գյուղի զարգացման գործակալության տնօրեն Իլիա Թամարաշվիլին՝ Կախեթիի շրջանի լիազորի պաշտոնակատար Իրակլի Շիոլաշվիլու հետ միասին:
«Գյուղի զարգացման գործակալոության օժանդակությամբ, շահագործվել է ևս մեկ սառնարանային տնտեսություն: Պետության կողմից աջակցությունը ֆերմերների և ագրոբիզնեսով հետաքրքրված անձանց համար կարևոր խթան է արտադրանքը զարգացնելու համար: 2013 թվականից մինչ օրս, պետության օգնությամբ, միայն Կախեթիի շրջանում ֆինանսավորվել է 82 նոր ձեռնարկություն»,- հայտարարել է Իլիա Թամարաշվիլին:
Կախեթիի շրջանի պետական լիազորի պաշտոնակատար Իրակլի Շիոլաշվիլու հայտարարությամբ, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելը կարևոր է շրջանի տնտեսական հզորացման համար:
«Վրացական միրգ» գյուղատնտեսական կոոպերատիվը գրանցվել է 2019 թվականին: Կոոպերատիվ ձեռնարկությունում իրականացվել է ավելի քան մեկ միլիոն լարիի ներդրում: Այստեղից 600 000 լարին դրամաշնորհ է, իսկ արտոնյալ ագրովարկը գերազանցում է 600 000 լարին:
Կոոպերատիվը պատրաստում է ապրանքն իրացնել տեղի և միջազգային շուկայում: Ձեռնարկությունում աշխատում է սեզոնային 15, իսկ մշտապես՝ 10 մարդ: