Սիղնաղիի մունիցիպալիտետի Էրիսիմեդի գյուղում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծված բժշկական-հսկիչ կետում մուտք-ելք իրականացնող քաղաքացիների ջերմաչափումը շարունակվում է:
Էրիսիմեդի գյուղում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված է երեք մարդ: Մասնագետները վարակակիրների շփման շրջանակի անդամներից այսօր վերցրել են կենսաբանական նմուշներ, որոնք կուղարկվեն Լուգարի Լաբորատորիա և պատասխանը հայտնի կդառնա, հավանաբար, վաղը:
Սիղնաղիի մունիցիպալիտետի Էրիսիմեդի գյուղում տեղաշարժի սահմանափակումը գործարկվել էր կորոնավիրուսի երկու հաստատված դեպքից հետո: Մոնտաժվել է ոստիկանության հսկիչ կետ և բժշկական ստուգման վրան: Գյուղում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի երեք դեպք: