«Սի Էն Էն» – Դոնալդ Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթին, որը նախաձեռնել է հանգուցյալ Լինդսի Գրեհեմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագծին: Օրինագծի հիմնական նախաձեռնողը սենատոր Լինդսի Գրեհեմն էր, որը մահացավ անցյալ շաբաթ։
Այս մասին հայտնել է «Սի Էն Էն«-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը նախկինում հայտարարել էին, որ վարչակազմը պատրաստ է աջակցել փաթեթին: Նրանք ասել են, որ երկար բանակցություններից հետո համաձայնության են եկել, չնայած այդ ժամանակ պարզ չէր, թե արդյոք Թրամփը ուղղակիորեն կաջակցի օրինագծին։
Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հայտարարել է, որ Սպիտակ տունը, Գրեհեմի հետ միասին, սերտորեն համագործակցել է օրինագծի վրա։
Թունի խոսքով՝ Լինդսի Գրեհեմը «ամենաշատը մտահոգված էր» պատժամիջոցների փաթեթով։
Պատժամիջոցների փաթեթը թույլ կտա Դոնալդ Թրամփին մաքսատուրքեր սահմանել այն երկրների վրա, որոնք ռուսական նավթի, ուրանի և բնական գազի գնորդներ են։