Սիդնեյի ոստիկանության տվյալներով՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացածներից մեկը վրացի է
Սիդնեյի առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով զոհվածներից մեկը ազգությամբ վրացի է։
«Sky News»-ի փոխանցմամբ՝ Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հաստատել է, որ ապրիլի 13-ին Սիդնեյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով 55-ամյա կին է սպանվել։
Սիդնեյի առեւտրի կենտրոններից մեկում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է քաղաքացիների վրա։ Նա սպանել է վեց մարդու, այդ թվում՝ հինգ կնոջ և մեկ տղամարդու։ Ոստիկանության կրակոցների արդյունքում հարձակվողը տեղում մահացել է։ Ավելի ուշ պարզվեց, որ հարձակվողը 40-ամյա Ջոել Քաուչն է, որը, ենթադրաբար, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Իրավապահները բացառում են ահաբեկչության շարժառիթը։