Սիդնեյի Բոնդի Բիչում հրաձգության մեջ մեղադրվող Նավիդ Աքրամին մեղադրանք է առաջադրվել 59 կետով
Սիդնեյի Բոնդի Բիչում հրաձգության մեջ մեղադրվող Նավիդ Աքրամին մեղադրանք է առաջադրվել 59 կետով

Սիդնեյում՝ Բոնդի լողափում տեղի ունեցած զանգվածային հրաձգության մեջ կասկածվող Նավիդ Աքրամին ներկայացվել է 59 մեղադրանք։ Դրանց թվում են 15 անձի սպանությունը և ահաբեկչական գործողության իրականացումը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աքրամին մեղադրանք է առաջադրվել նաև սպանության դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև արգելված ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշի հրապարակային ցուցադրման համար։

Երկրորդ հարձակվողը՝ Նավիդ Աքրամի հայրը՝ Սաջիդ Աքրամը, իրավապահների կողմից դեպքի վայրում փոխհրաձգության ընթացքում սպանվել է։

Փոխադարձ կրակի ժամանակ նա տեղում սպանվել է։ Նոր Հարավային Ուելսի ոստիկանության տվյալներով՝ 1996 թվականից ի վեր սա եղել է երկրի ամենաարյունալի հարձակումը։

Միևնույն ժամանակ, «Բիբիսի»-ի հաղորդմամբ՝ Նավիդ Աքրամը ոստիկանության հետ բախման ընթացքում ծանր վիրավորվել է և ներկայումս գտնվում է հիվանդանոցում։ Սիդնեյի հիվանդանոցներում շարունակում են մնալ հարձակման հետևանքով վիրավորված քսան մարդ, որոնցից մեկի վիճակը կրիտիկական է։

Տեղեկացնենք, որ Ավստրալիայում՝ Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 15 մարդ։ Զոհերի թվում կա նաև երեխա։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ այն ավտոմեքենայում, որը պատկանել է հարձակմանը մասնակցած անձանց, հայտնաբերվել են «Իսլամական պետություն» խմբավորման դրոշներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր։