Սի Ցզինփինն ու Ֆրիդրիխ Մերցը քննարկել են երկկողմ հարաբերությունները. Չինաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ ռազմավարական գործընկերության նոր էջ բացելու համար
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց են ունեցել։
Մեդիայի տվյալներով՝ նրանք խոսել են երկկողմ հարաբերությունների կարևորության մասին։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ համապարփակ ռազմավարական գործընկերության մեջ նոր էջ բացելու նպատակով, ինչը կօգնի Չինաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և կխթանի գլոբալ տնտեսության կայուն աճը», – հայտարարել է Սի Ծինփինը։
Միևնույն ժամանակ, Ֆրիդրիխ Մերցի մամուլի քարտուղարի խոսքով՝ երկու առաջնորդներն ընդգծել են, որ պատրաստ են համագործակցել գլոբալ մարտահրավերների հաղթահարման հարցում։
«Կանցլերն ընդգծել է արդար մրցակցության և երկկողմ հարաբերությունների կարևորությունը», – նշել է Մերցի մամուլի քարտուղարը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարի Չինաստան-Գերմանիա առևտրային ծավալը կազմել է մոտ 246 միլիարդ եվրո։