Սի Ցզինփինը շնորհավորում է Միխեիլ Ղավելաշվիլիին անկախության օրվա առթիվ. Պատրաստ եմ ձեզ հետ աշխատել, որպեսզի երկկողմ գործընկերությունը բարձրացնենք նոր մակարդակի
Սի Ցզինփինը շնորհավորում է Միխեիլ Ղավելաշվիլիին անկախության օրվա առթիվ. Պատրաստ եմ ձեզ հետ աշխատել, որպեսզի երկկողմ գործընկերությունը բարձրացնենք նոր մակարդակի

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։

Վրաստանի նախագահի վարչակազմի տեղեկությամբ՝ Սի Ծինփինը իր ուղերձում ընդգծել է Վրաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերության խորացման կարևորությունը։

«Պարոն նախագահ, Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ ցանկանում եմ սրտանց շնորհավորել ձեզ և վրաց ժողովրդին։

Չինաստանի և Վրաստանի միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին Չինաստան-Վրաստան հարաբերություններում գրանցվել է առաջընթաց, խորացել են քաղաքական կապերը և ուժեղացել ռազմավարական համագործակցությունը։

Ես մեծ կարեւորություն եմ տալիս Չինաստան-Վրաստան հարաբերություններին և պատրաստ եմ ձեզ հետ աշխատել՝ երկկողմ գործընկերությունը նոր բարձունքների հասցնելու համար։

Ցանկանում եմ ձեզ առողջություն և ամենայն բարիք։ Վրաստանին մաղթում եմ բարօրություն, իսկ վրաց ժողովրդին՝ երջանկություն», – նշված է շնորհավորական ուղերձում։