Սի Ծինփին. Արդյո՞ք ԱՄՆ-ը և Չինաստանը կկարողանան հաստատել հարաբերությունների ճիշտ ուղին, որոշիչ կլինի աշխարհի համար
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի խոսքով՝ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ համատեղ աշխատելու համար՝ արձագանքելու գլոբալ մարտահրավերներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով չինական պետական լրատվամիջոցներին։
Կկարողանա՞ն արդյոք ԱՄՆ-ն ու Չինաստանը հաստատել հարաբերությունների ճիշտ ուղին, թե ոչ, որոշիչ կլինի աշխարհի համար»,- ասել է Չինաստանի նախագահը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է առավել կայուն երկկողմ հարաբերություններ, որոնք պետք է կառուցվեն «փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության եւ փոխշահավետ համագործակցության» սկզբունքների վրա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ կաշխատի Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի Իսրայել-Գազայի պատերազմը չվերաճի ավելի լայն հակամարտությունների: