«Սի Էն Էն». Երեք դեմոկրատ սենատորներ ասում են, որ, իրենց կարծիքով, Ջո Բայդենը չի հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում
Դեմոկրատ երեք սենատորների հայտարարության համաձայն՝ նրանց կարծիքով՝ Ջո Բայդենը չի հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, այս մասին հայտնում է «Սի Էն Էն»-ը՝ հենվելով անանուն պաշտոնյայի վրա։
Մասնավորապես, ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը սենատորներ Մայքլ Բենեթը, Շերրոդ Բրաունը և Ջոն Թեսթերն իրենց գործընկերներին ասել են, որ, իրենց կարծիքով, նախագահ Ջո Բայդենը չի կարող հաղթել ընտրություններում։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 5-ին։