«Սի Էն Էն». Եմենի հութիների կողմից արձակված բալիստիկ հրթիռը հարվածել է ամերիկյան առևտրային նավին
«Սի Էն Էն». Եմենի հութիների կողմից արձակված բալիստիկ հրթիռը հարվածել է ամերիկյան առևտրային նավին

Եմենի «հութիների» արձակած բալիստիկ հրթիռը հարվածել է ամերիկյան առեւտրային նավին. Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։

Ինչպես պարզաբանում է ԱՄՆ ռազմածովային հրամանատարությունը, միջադեպի հետևանքով նավը լուրջ վնաս չի կրել, ոչ էլ նրանում գտնվող մարդիկ են տուժել, և նավը շարունակում է իր երթուղին։

Օրերս բրիտանական ծովային անվտանգության «Ambry» գործակալությունը հայտնել էր, որ «հութիները» երեք բալիստիկ հրթիռ են արձակել, սակայն դրանցից երկուսը չեն հասել ծով։