«Սի Էն Էն» – Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի Ստյուարտ Էյր Ազգային Գվարդիայի բազայում

11:37, 04.01.2026

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի Ստյուարտ Էյր Ազգային Գվարդիայի բազայում: Այս մասին հայտնել է «Սի Էն Էն»-ը՝ հղում անելով պաշտոնյաներին:

Osintdefender-ը նախկինում հայտնել էր, որ ձերբակալվածները գտնվում էին ԱՄՆ Արդարադատության նախարարությանը պատկանող Boeing 757-223 ինքնաթիռում, որը թռչում էր դեպի Նյու Յորք:

«Սի Էն Էն»-ը տվյալներով՝ Վենեսուելայի առաջնորդը, ենթադրաբար, հաջորդ շաբաթ կկանգնի Մանհեթենի դաշնային դատարանում՝ թմրանյութերի և զենքի մեղադրանքներով:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունն այսօր հրապարակել է Մադուրոյի, նրա կնոջ և որդու դեմ նոր մեղադրանքներ:

Նմանատիպ