Սի Էն Էն. Սիդնեյի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են
Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, հայտնում է Սի Էն Էն-ը։
Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, տեղեկություն չունեն՝ միջադեպը կապված է ահաբեկչության հետ, թե ոչ։
«Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, և այս պահին լրացուցիչ մանրամասներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հորդորում է բնակիչներին խուսափել տարածքում տեղաշարժվելուց։