«Սի Էն Էն». Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահին մասնավոր զրույցում ասել է, որ, ըստ հարցումների, չի կարող հաղթել Թրամփին, իսկ Բայդենը պատասխանել է, որ համաձայն չէ այս կարծիքի հետ
«Սի Էն Էն». Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահին մասնավոր զրույցում ասել է, որ, ըստ հարցումների, չի կարող հաղթել Թրամփին, իսկ Բայդենը պատասխանել է, որ համաձայն չէ այս կարծիքի հետ

«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մասնավոր զրույցում Ջո Բայդենին ասել է, որ, ըստ հարցումների, Բայդենը չի կարող հաղթել Դոնալդ Թրամփին։

Փելոսիի խոսքով՝ Բայդենը կարող է ոչնչացնել «դեմոկրատների»՝ Ներկայացուցիչների պալատում հաղթելու շանսերը, եթե առաջադրվի որպես նախագահի երկրորդ ժամկետ։

Ինչպես աղբյուրի հիման վրա գրում է «Սի Էն Էն»-ը, Բայդենը պատասխանել է Փելոսիին, որ համաձայն չէ այս կարծիքի հետ, քանի որ տեսել է հարցումներ, որոնք վկայում են, որ կարող է հաղթել։

Նենսի Փելոսիի խոսնակը «Սի Էն Էն»-ին ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը ուրբաթ օրվանից հետո գտնվում է Կալիֆորնիայում և դրանից հետո չի խոսել Բայդենի հետ, իսկ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն է, որը ծրագրում է հաղթել։