«Սի Էն Էն» - Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1700 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը
«Սի Էն Էն» - Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1700 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը

Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1700 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, – գրում է «Սի Էն Էն»-ը։

ԱՄՆ-ում գործող իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել է 1205 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 194 երեխա։

Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 486 մարդ։

Քուվեյթի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Քուվեյթում զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ վեց ամերիկացի զինծառայող, երկու քուվեյթցի զինվոր և երկու քուվեյթցի անվտանգության աշխատակից։

Իսրայելի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։

Ըստ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության՝ Արաբական Միացյալ Էմիրություններում զոհվել է առնվազն երեք մարդ։