«Սի Էն Էն» - Իսրայելը պատրաստել է Իրանի հրթիռային հարձակմանը պատասխան պլան
Իսրայելը պատրաստել է պատասխան ծրագիր Իրանի հրթիռային հարձակմանը։
Այս մասին հայտնում է «Սի Էն Էն»-ը՝ հիմնվելով աղբյուրի վրա։
Աղբյուրը, սակայն, հեռուստաընկերությանը հավելյալ տեղեկություն չի հայտնել։
Ըստ Սի Էն Էն-ի՝ Իսրայելի պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Իրանի դեմ պատասխան հարվածը սահմանափակվելու է ռազմական թիրախներով և չի ազդի նավթի կամ միջուկային օբյեկտների վրա:
Իրանը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի, ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը։
Նեթանյահուն ասել է, որ Իրանը «կվճարի գինը» այս հարձակման համար։