«Սի Էն Էն». Իրանի նախագահը քննադատում է Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումը և ասում, որ ԱՄՆ-ն այս գործողությամբ ցույց է տվել իր «ագրեսիվ բնույթը»
«Սի Էն Էն». Իրանի նախագահը քննադատում է Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումը և ասում, որ ԱՄՆ-ն այս գործողությամբ ցույց է տվել իր «ագրեսիվ բնույթը»

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսը քննադատել է Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումը, հայտնում է «Սի Էն Էն»-ը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս մասին Ռայիսին ասել է «հութիների» պաշտոնյայի հետ հեռախոսազրույցի ժամանակ եւ հավելել, որ ԱՄՆ-ն այս գործողությամբ ցույց տվեց իր «ագրեսիվ բնույթը»։

«Կասկած չկա, որ նման գործողություններն այն մարդկանց դեմ, ովքեր տարիներ շարունակ դիմակայել են արտաքին ագրեսիային և այժմ արդյունավետ դեր են խաղում Պաղեստինի ժողովրդի պաշտպանության գործում, անընդունելի են և դատապարտված աշխարհի ազատատենչ երկրների կողմից»,- ասել է Ռաիսին:

Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ ամերիկյան կործանիչը Կարմիր ծովում «հութիների» վերահսկած տարածքից արձակված հրթիռ է խոցել։