Սի էն էն-ի փոխանցմամբ՝ քվեարկության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է Ջորջիա նահանգի երկու ընտրական տեղամասերում ականների մասին կեղծ հաղորդման պատճառով
Սի էն էն-ի փոխանցմամբ՝ քվեարկության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է Ջորջիա նահանգի երկու ընտրական տեղամասերում ականների մասին կեղծ հաղորդման պատճառով

Սի էն Էն -ի փոխանցմամբ՝ քվեարկության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է Ջորջիա նահանգում երկու ընտրական տեղամասերի ականապատման մասին կեղծ հաղորդման պատճառով։

Ինչպես գրում է Սի Էն էն  հեռուստաընկերությունը, դեպքը տեղի է ունեցել Ֆուլթոն կոմսությունում։

 

ՏԻՄ-ից հայտնում են, որ անհայտ անձինք ոստիկանությանը հայտնել են, որ թաղամասի տարածքում գտնվող երկու ընտրական տեղամասեր ականապատված են, ինչի պատճառով ընտրական կազմը տարհանվել է և քվեարկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ավելի ուշ պարզվեց, որ ռումբի սպառնալիքը կեղծ է:

 

«Մենք ուրախ ենք, որ այդ տեղամասերն արդեն գործում են, և բոլոր ընտրատեղամասերում պահպանվել են անվտանգության միջոցառումներ»,- ասացին ընտրական վարչությունից։

 

Միջադեպի պատճառով Ֆուլթոնի ընտրական վարչությունը դիմում է դատարան՝ քվեարկության ժամկետը երկարացնելու համար։