«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են Ալ-Մաղազի փախստականների ճամբարի վրա հարձակումը, որի արդյունքում 14 մարդ է զոհվել
«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են Գազայում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարի վրա հարձակումը։
Հարձակման հետեւանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ ութ անչափահաս։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են ահաբեկիչների թիրախին»,- «Սի Էն Էն»-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը։ Նա ձեռնպահ մնաց հարվածի թիրախների մասին այլ մանրամասներ հաղորդելուց։