Սի Էն Էն-ի նախնական տվյալներով՝ Դոնալդ Թրամփը հաղթել է երկու նահանգներում, իսկ երեքում՝ առաջատար է
Սի Էն Էն-ի նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է երկու նահանգներում, իսկ երեքում առաջատար է։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Թրամփը հաղթող է դարձել Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Փենսիլվանիայում, որտեղ հաշվվել է ձայների 93%-ը, Դոնալդ Թրամփն ունի 51,1%, իսկ Հարիսը՝ 47,8%։
Ըստ ընթացիկ տեղեկությունների՝ Միչիգանում հաշվվել է ձայների 61%-ը, Թրամփը՝ 52%-ը, Հարիսը՝ 46%-ը։ Ինչ վերաբերում է Վիսկոնսինին, ապա հաշվվել է ձայների 86%-ը։ Թրամփն ունի 51,2%, Հարիսը՝ 47,2%։
Սի Էն Էն-ի տեղեկություններով՝ Թրամփն այժմ ունի 246 ձայն, իսկ Հարիսը՝ 187։
Հաղթելու համար անհրաժեշտ է 270 ձայն։ Այդ թվով ձայներ հավաքելու համար Թրամփին անհրաժեշտ է հաղթել 3 սվին նահանգներից 2-ում, որտեղ նա ներկայումս առաջատարնէ։
Ի գիտություն, ընտրական քոլեջը վճռորոշ դեր է խաղում ԱՄՆ ընտրական համակարգում, որտեղ յուրաքանչյուր նահանգի ներկայացվածությունը կախված է բնակչության թվից: Ընտրական քոլեջում ընդհանուր առմամբ կա 538 պատվիրակ, իսկ ընտրություններում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի 270 ձայն։