«Սի Էն Էն» հեռուստաընկերությունը վրացական գինու մասին երկու տեսանյութ է պատրաստել
«Սի Էն Էն» հեռուստաընկերությունը վրացական գինու մասին երկու տեսանյութ է պատրաստել

Ամերիկյան «Սի Էն Էն» հեռուստաընկերությունը վրացական գինու մասին երկու տեսանյութ է պատրաստել։

Գինու ազգային գործակալության տվյալներով՝ հունվարի 15-ից հունվարի 28-ը «Սի Էն Էն» եթերում կցուցադրվեն մեկ րոպեանոց տեսահոլովակներ, որոնք խոսում են վրացական գինու բազմազանության, պատմության և մշակույթի մասին։

Գործակալության տվյալներով՝ հեռուստաընկերության կողմից վրացական գինու նկատմամբ հետաքրքրության պատճառ է դարձել վրացական գինու մասին պատրաստած «Ձեզ ներկայացնում ենք գինու հայրենիքը» տեսանյութը, որը «Սի Էն Էն»-ի եթերում տեղադրված էր նոյեմբերի 26-ին։

«CNN-ի կողմից վրացական գինու պատմության և արդիականության նկատմամբ հետաքրքրության արտահայտումը մեծ նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում վրացական գինու առաջխաղացման համար», – ասվում է Գինու ազգային գործակալության տեղեկատվության մեջ։