Սի Էն Էն. գրանցված ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ Դոնալդ Թրամփն ավելի լավ է հաղթահարել հեռուստաբանավեճերը
Ըստ Սի Էն Էն-ի՝ գրանցված ընտրողների մեծամասնությունը, ովքեր հետևել են նախագահ Ջո Բայդենի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բանավեճին, կարծում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ է վարել բանավեճը։
Հարցվածների 67%-ն ասում է, որ Թրամփն ավելի խիստ է արտահայտել իր դիրքորոշումները, մինչդեռ 33%-ը կարծում է, որ Բայդենը դա ավելի լավ է արել։
Հարցվածների 57%-ը կարծում է, որ չի վստահում երկիրը ղեկավարելու Բայդենի կարողությանը, իսկ 44%-ն ասում է, որ այս հարցում չի վստահում Թրամփին։ Թեկնածուներից և ոչ մեկն այս ուղղությամբ բարձր ցուցանիշ չունի, թեև բանավեճի դիտողների 36%-ն ասում է, որ վստահում է Դոնալդ Թրամփին երկրի ղեկավարումը և միայն 14%-ն է վստահում Ջո Բայդենին այս հարցում։
Սի Էն Էն-ը հարցումն անցկացվել է տեքստային հաղորդագրության միջոցով 565 գրանցված ամերիկացի ընտրողների շրջանում։