«Սի Էն Էն» - Գելզենկիրխենում այնպիսի ձայն հնչեց, որ այս ձայնը հնչել է նաև Թբիլիսիում, դա ֆուտբոլի ամենամեծ գիշերն էր Վրաստանի պատմության մեջ
«Սի Էն Էն»-ը արձագանքում է Վրաստանի հաղթանակով ավարտված Պորտուգալիա-Վրաստան հանդիպմանը։
«Գելզենկիրխենում՝ մարզադաշտի ներսում, այնպիսի ձայն է եղել, որ միգուցե այս ձայնը լսելի է նաև Թբիլիսիում։ Աշխարհում 74-րդ տեղը զբաղեցրած և չորս միլիոնից պակաս բնակչություն ունեցող ազգի համար դա ֆուտբոլի ամենամեծ գիշերն էր երկրի պատմության մեջ»,- գրում է «Սի Էն Էն»-ը։
Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ: