«Սի Էն Էն». երկու կարևորագույն նահանգներում՝ Միչիգանում և Ջորջիայում, Դոնալդ Թրամփը ավելի շատ աջակցություն է վայելում, քան Ջո Բայդենը
«Սի Էն Էն». երկու կարևորագույն նահանգներում՝ Միչիգանում և Ջորջիայում, Դոնալդ Թրամփը ավելի շատ աջակցություն է վայելում, քան Ջո Բայդենը

«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ երկու շատ կարևոր նահանգներում՝ Ջորջիայում և Միչիգանում, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ավելի մեծ աջակցություն է վայելում, քան երկրի ներկայիս նախագահը։

Հարցման համաձայն՝ երկու նահանգներում էլ քաղաքացիների մեծամասնությունը բացասական է գնահատում Ջո Բայդենի գործունեությունը։

Ջորջիա նահանգում, որտեղ Բայդենը նվազագույն հաշվով հաղթեց Թրամփին 2020 թվականին, գրանցված ընտրողների 49%-ը պաշտպանում է Թրամփին, մինչդեռ 44%-ը՝ Բայդենին։

Միչիգանում, որտեղ Բայդենը հաղթել էր նախորդ նախագահական ընտրություններում ավելի մեծ տարբերությամբ, այսօր 50%-ը պաշտպանում է Դոնալդ Թրամփին, 40%-ը՝ Բայդենին, ևս 10%-ն ասում է, որ չի քվեարկի նրանցից ոչ մեկի օգտին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։