Սի Էն Էն. Դոնալդ Թրամփի վրա հարձակումից մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ իշխանությունները տեղեկություն ստացան, որ Իրանը կարող է սպանել նրան
Դոնալդ Թրամփի վրա հարձակումից մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ իշխանությունները տեղեկություն են ստացել, որ Իրանը կարող է նախապատրաստվել նախկին նախագահին սպանելուն։ Տեղեկությունը փոխանցվել է Գաղտնի ծառայությանը, ինչի արդյունքում ուժեղացվել է Դոնալդ Թրամփի պաշտպանությունը։
Այս մասին հայտնում է Սի Էն Էն -ը։
Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, այս փաստը հարցեր է առաջացնում անվտանգության ծառայության թերացումների մասին։
Սակայն, ինչպես հաղորդում է Սի Էն Էն-ը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա, ներկայումս ոչ մի ապացույց չկա, որ Դոնալդ Թրամփին գնդակահարած Մեթյու Քրուքսը կապ ունի Իրանի հետ։
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիան Ուոթսոնը։
«Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետաքննությունը շարունակվում է։ Այս փուլում հետաքննությունը որևէ կապ չի հաստատել կրակողի և որևէ հանցակիցի միջև՝ լինի դա օտարերկրյա, թե տեղացի», – ասել է Ուոթսոնը։
ԱՄՆ ազգային անվտանգության պաշտոնյան ասել է, որ Գաղտնի ծառայությունը և Թրամփի նախընտրական թիմը տեղեկացվել են սպառնալիքի մասին Բաթլերի հանրահավաքից առաջ:
«Մենք չենք մեկնաբանում նախագահ Թրամփի անվտանգության մանրամասները։ Բոլոր հարցերը պետք է ուղղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությանը»,- ասված է նախընտրական շտաբի հայտարարության մեջ։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է Իրանի մասնակցությունը Թրամփի դեմ մահափորձին։
«Այդ մեղադրանքներն անհիմն են և չարամիտ։ Իրանի տեսանկյունից Թրամփը հանցագործ է, որը պետք է պատժվի և պատժվի օրինական ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ։