Սի Էն Էն. Դոնալդ Թրամփը նախատեսում է վերացնել կրթության նախարարությունը

20:56, 06.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է վերացնել կրթության նախարարությունը։ Այս մասին հայտնում է Սի Էն Էն-ն։

Հրատարակության տվյալներով՝ այս շաբաթ կամ այսօր Դոնալդ Թրամփը կարող է ստորագրել կրթության նախարարությունը կազմաքանդելու գործադիր հրամանը։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Սպիտակ տան ներկայացուցիչներն արդեն համապատասխան հրաման են պատրաստել։ Փաստաթուղթն ուղղված է կրթության նախարար Լինդա Մաքմահոնին, որին նախագահը հանձնարարում է նախաձեռնել նախարարության լուծարման գործընթացը։

Այնուամենայնիվ, կրթության դեպարտամենտի ամբողջական վերացումը կպահանջի Կոնգրեսի հաստատում:

Նմանատիպ