Սի Էն Էն.Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենին ասել է, որ Kitchen Central of the World բարեգործական կազմակերպության յոթ աշխատակիցների մահվան մեջ մեղավոր են Իսրայելի պաշտպանության ուժերը
Սի Էն Էն.Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենին ասել է, որ Kitchen Central of the World բարեգործական կազմակերպության յոթ աշխատակիցների մահվան մեջ մեղավոր են Իսրայելի պաշտպանության ուժերը

Սի Էն Էն-ը, հենվելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենին հեռախոսազրույցում ասել է, որ World Central Kitchen բարեգործական կազմակերպության յոթ աշխատակիցների մահվան մեջ մեղավոր են Իսրայելի պաշտպանության ուժերը։

Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, Նեթանյահուն հավաստիացրել է Բայդենին, որ իր կառավարությունը նախատեսում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման սխալը չկրկնվի։

«Նեթանյահուն Բայդենին ասել է, որ Իսրայելը մտադիր է բարելավել Գազայի հատվածում շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխատակիցների հետախուզումը և ԱՄՆ նախագահը հաստատել է, որ նման քայլերն անհրաժեշտ են»,- գրում է Սի Էն Էն-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցը։ Ըստ Սպիտակ տան՝ Ջո Բայդենը հասկացնել է տվել Իսրայելին, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել քաղաքացիական անձանց վնասը, մարդասիրական տառապանքը և օգնություն ցուցաբերող աշխատողների անվտանգությունը վերացնելու համար :

Տեղեկության համար՝ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է «World Central Kitchen» բարեգործական կազմակերպության յոթ աշխատակից։