«Սի Էն Էն». Անվտանգության միջոցառումները խստացվել են Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների սպասվող դիվերսիայի պատճառով
«Սի Էն Էն». Անվտանգության միջոցառումները խստացվել են Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների սպասվող դիվերսիայի պատճառով

«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ անվտանգության միջոցները խստացվել են Եվրոպայում ամերիկյան ռազմաբազաների սպասվող դիվերսիաների պատճառով։

Հրատարակության համաձայն՝ հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում ԱՄՆ բազաների վրա Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց կողմից հարձակումների սպառնալիք կա։

Ինչպես «Սի Էն Էն»-ին հայտնել են անանուն աղբյուրները, վերջին երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան հետախուզությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ «Ռուսաստանը ամերիկյան բազաները և ռազմական անձնակազմը դիտարկում է որպես վստահելի անձանց կողմից հարձակման հնարավոր թիրախներ»։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս տեղեկությունը համարվում է «վտանգավոր» և դրա պատճառով «անվտանգության հավելյալ արձանագրություն» է իրականացվել։

«Սի Էն Էն»-ը հունիսի 30-ին գրել էր, որ Եվրոպայում ամերիկյան բազաները բարձր պատրաստականության են բերվել։ Մասնավորապես, ուժեղացվել է անվտանգությունը Շտուտգարտում գտնվող ամերիկյան ռազմաբազայում, որտեղ տեղակայված է ամերիկյան ուժերի եվրոպական հրամանատարության շտաբը։