«Սի Էն Էն». Անցյալ տարի ԱՄՆ-ը Հնդկաստանում վերամշակումից հետո մեկ միլիարդ դոլարի ռուսական նավթամթերք է գնել
«Սի Էն Էն». Անցյալ տարի ԱՄՆ-ը Հնդկաստանում վերամշակումից հետո մեկ միլիարդ դոլարի ռուսական նավթամթերք է գնել

Անցյալ տարի ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլարի ռուսական նավթամթերք է գնել՝ դրանք Հնդկաստանում վերամշակելուց հետո։ Այս մասին հայտնում է «Սի Էն Էն»-ը։

Հիմք ընդունելով «Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտական ​​կենտրոնի» վերլուծությունը, ամերիկյան հրատարակությունը գրում է, որ 2023 թվականին Հնդկաստանը Ռուսաստանից գնել է 37 միլիարդ դոլարի նավթ։

Ըստ «Սի Էն Էն»-ի՝ Հնդկաստանը նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատ 13 անգամ ավելացրել է ռուսական հում նավթի գնումը։ Թեև Հնդկաստանին ռուսական հում նավթի վաճառքը ենթակա չէ պատժամիջոցների և լիովին օրինական է, ուսումնասիրելով բեռնափոխադրումների ուղիները՝ փորձագետները ենթադրում են, որ բեռնափոխադրումների մեծ ծավալ կարող է իրականացվել Մոսկվայի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» կողմից՝ հատուկ նախագծված հում նավթի տանկերների կողմից:

«Սի Էն Էն»-ը գրում է, որ Հունաստանի Լակոնիայի ծոցում նավթամթերքները տեղափոխում են մի լցանավից մյուսը, ինչը երբեմն արվում է ապրանքի ծագումն ու վերջնական նպատակակետը քողարկելու նպատակով։