Սի Էն Էն. ԱՄՆ Սենատում հերթական քայլն է արվել Ուկրաինայի և Իսրայելի ֆինանսական աջակցության փաթեթի հաստատման ուղղությամբ, փաթեթին աջակցել են 67 օրենսդիր
ԱՄՆ Սենատը ևս մեկ քայլ կատարեց Ուկրաինայի և Իսրայելի ֆինանսական աջակցության փաթեթի հաստատման ուղղությամբ։ Այս մասին գրում է Սի Էն Էն-ը։
Խոսքը վերաբերում է նախագծին, որն ընդհանուր առմամբ նախատեսում է 95,3 մլրդ դոլարի հատկացում։
Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, Սենատում կայացած քվեարկության ժամանակ ֆինանսական փաթեթին աջակցել է 67 օրենսդիր, այդ թվում՝ 18 հանրապետական։
Ըստ լրատվամիջոցների՝ քվեարկության այս արդյունքը ցույց է տալիս, որ, չնայած Թրամփի հակառակությանը, Ուկրաինայի և Իսրայելի ֆինանսական օգնության փաթեթի աջակցությունը հանրապետականների շրջանում մնում է ուժեղ։
Տեղեկատվության համար, եթե օրենքը վերջնականապես հաստատվի Սենատում, ապա այն պետք է քվեարկվի Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Մնում է տեսնել, թե արդյոք խոսնակ Մայք Ջոնսոնը կբերի օրինագիծը Կոնգրեսում քվեարկության: