Սի Էն Էն. Աղբյուրի համաձայն՝ Իրանի վրա Իսրայելի հարձակմանը կհետևի վճռական և ցավոտ պատասխան
Իրանի վրա Իսրայելի հարձակմանը կհետևի վճռական և ցավոտ պատասխան, Սի Էն Էն-ին հայտնել է անանուն աղբյուրը։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Սիոնիստական ռեժիմի ագրեսիային կլինի վճռական ու ցավոտ»,- ասել է աղբյուրը։
Թեև աղբյուրը չի նշել հարձակման ստույգ ամսաթիվը, սակայն նա նշել է, որ դա, հավանաբար, տեղի կունենա մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները։
Մինչ այդ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատասխանը պետք է լինի ոչ պակաս, ոչ էլ շատ։