Սի Ցզինպինը Սերբիա է ժամանել Ֆրանսիայից։
Սերբիայի օդանավակայանում նրան դիմավորել են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և պետական պաշտոնյաներ։
Սի Ցզինպինի այցը Բելգրադ նվիրված է Բելգրադում Չինաստանի դեսպանատան ՆԱՏՕ-ի ռմբակոծության 25-ամյակին։ Այս ռմբակոծության ժամանակ երեք չինացի լրագրող է զոհվել։
Հիշեցնենք, որ սա Չինաստանի նախագահի առաջին այցն է Եվրոպա վերջին հինգ տարում։ Սի Ցզինպինը Բելգարդից կմեկնի Հունգարիա։