Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսին կայցելի Սերբիա։ Այցը համընկնում է 1999 թվականին ՆԱՏՕ-ի գործողության ժամանակ Բելգրադում Չինաստանի դեսպանատան վրա հարձակման 25-րդ տարելիցին։ Տեղեկությունը տարածում է Բլումբերգը։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Չինաստանի առաջնորդը Բելգրադ կժամանի մայիսի 7-ին։ Չինաստանի դեսպանատունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Վերջին անգամ Սի Ցզինպինը Չինաստան էր այցելել 2016 թվականին, նա առաջին նախագահն էր, ով հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին:
Դեռ հայտնի չէ՝ Չինաստանի առաջնորդը կայցելի՞ այլ եվրոպական երկրներ թե ոչ։ Հաղորդվում էր, որ նա կարող է գալ նաև Հունգարիա։ Սա նրա առաջին այցն է Եվրոպա «Covid-19» համաճարակից հետո։