Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի սկզբին կայցելի եվրոպական մի քանի երկրներ։
Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ Սի Ցզինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ Չինաստանի ղեկավարը երկօրյա այցով կմեկնի Ֆրանսիա, որից հետո կմեկնի Բելգրադ։ Եվրոպական շրջագայությունը կավարտվի Բուդապեշտում։
Սի Ցզինպինը վերջին անգամ Հունգարիա է այցելել 2009 թվականին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ վերջին հանդիպումը Չինաստանի ղեկավարն անցկացրել է անցյալ տարի Պեկինում։
Տեղեկության համար նշենք, որ մայիսին Եվրոպայում նախատեսված շրջագայությունը չինացի առաջնորդի համար առաջինը կլինի կորոնավիրուսային համաճարակից հետո։