Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկօրյա այցով ժամանել է Վիետնամ, հայտնում է Reuters-ը։
Հանոյի օդանավակայանում Չինաստանի նախագահին դիմավորել է Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինը։
Այցի շրջանակներում Չինաստանի նախագահը բանակցություններ կվարի Ֆամ Մին Չինի և Ազգային ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեի հետ։
Լրատվամիջոցների համաձայն՝ կողմերը կքննարկեն Չինաստան-Վիետնամ հարաբերությունների բարելավման հարցը՝ կենտրոնանալով վեց առանցքային ոլորտների վրա՝ ներառյալ քաղաքականությունը, անվտանգությունը, գործնական համագործակցությունը, հանրային աջակցությունը, ծովային հարցերը և կաշխատեն խորացնել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցությունը։
Ըստ լրատվամիջոցների՝ սա Չինաստանի նախագահի առաջին այցն է Վիետնամ վերջին վեց տարում։