Սի Ցզինպին - Հորմուզի նեղուցում բնականոն երթևեկությունը պետք է պահպանվի
Հորմուզի նեղուցում բնականոն երթևեկությունը պետք է պահպանվի, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Ըստ Չինաստանի նախագահի՝ Հորմուզի նեղուցում ազատ տեղաշարժը ծառայում է տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերին։
Ինչպես նշել է Սի Ցզինպինը, Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացմանը և միշտ պաշտպանում է փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքները։
Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը աջակցում է անհապաղ, համապարփակ հրադադարին, խաղաղության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին և շարունակում է հանձնառու մնալ քաղաքական և դիվանագիտական միջոցներով վեճերը լուծելուն։