Սի Ցզինպին. Չինաստանը միշտ կլինի լավ հարեւան, լավ բարեկամ Ռուսաստանի ընդհանուր շահերի համար
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկկողմանի բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սի Ցզինպինի խոսքով՝ Չինաստանը միշտ լավ գործընկեր կլինի Ռուսաստանի համար։
«Չինաստանը միշտ կլինի լավ հարևան, լավ բարեկամ՝ հանուն Ռուսաստանի ընդհանուր շահերի, եկեք շարունակենք երկու ժողովուրդների բարեկամությունը, միասին աշխատենք՝ հասնելու զարգացման և աշխարհում արդարության պաշտպանությանը», – հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի առաջնորդը։
Սի Ցզինպինը նաև շնորհավորել է Պուտինին նախագահական հինգերորդ ժամկետի կապակցությամբ և նշել Ռուսաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների 75-ամյակը։