Սի Բի Էս Նյուս - Իրանի ակնկալվող հարձակումն Իսրայելի վրա կարող է ներառել ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ, որոնք ուղղված են երկրի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին
Սի Բի Էս Նյուս - Իրանի ակնկալվող հարձակումն Իսրայելի վրա կարող է ներառել ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ, որոնք ուղղված են երկրի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին

Այսօր սպասվում է իրանական խոշոր հարձակում Իսրայելի վրա և կարող է ներառել ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ, որոնք ուղղված են երկրի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին: Այս մասին տեղեկություն է տարածում Սի Բի Էս Նյուս-ը՝ հիմնվելով ԱՄՆ կառավարության երկու անդամների վրա։

Վաշինգտոնի կարծիքով՝ Իսրայելի համար դժվար կլինի պաշտպանվել նման մասշտաբի հարձակումից։ ԱՄՆ պաշտոնյաները նաև ասում են, որ Թեհրանը կարող է ավելի փոքրամասշտաբ հարված հասցնել՝ դրամատիկ էսկալացիայից խուսափելու համար:

Սիբիեզին գրում է, որ Թեհրանը հրապարակավ չի ասել, թե ինչպես և երբ կպատասխանի Դամասկոսի հյուպատոսարանի վրա հարձակմանը, ուստի պարզ չէ, թե որքան հեռու կգնան Իրանի ղեկավարները։

«Եթե նրանք որոշեն ուղղակի հարձակում սկսել Իսրայելի վրա, մտավախություն կա, որ այս քայլը կարող է Իսրայելի շարունակվող պատերազմն Իրանի դաշնակից Համասի դեմ վերածել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության»,- նշվում է հոդվածում։