«Սի Բի Էս» – Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության օբյեկտները վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման
«Սի Բի Էս» – Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության օբյեկտները վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման

Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության օբյեկտները վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ «Սի Բի Էս»-ն այս մասին հաղորդում է հետախուզական աղբյուրների հիման վրա։

Երկու անօդաչու թռչող սարք հարվածել է իրաքյան օբյեկտին։ Ամերիկացիները այդ պահին այնտեղ չեն եղել։

Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում գործակալության օբյեկտում զոհեր չկան։

«Սի Բի Էս»-ը գրում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը և Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը մեկնաբանություններ չեն տալիս։