Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատն աջակցել է «երկրից ռուս և այլ օտարերկրյա լրտեսներին համակարգված վտարելու մասին» օրենքի նախագծի խստացմանը
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատն աջակցել է «երկրից ռուս և այլ օտարերկրյա լրտեսներին համակարգված վտարելու մասին» օրենքի նախագծի խստացմանը

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը պաշտպանել է լրտեսներին երկրից վտարելու միջոցառումները խստացնելու օրինագիծը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ռուս լրտեսների և օտարերկրյա այլ երկրների հետախույզների համակարգված վտարումը երկրից» վերտառությամբ օրինագծին կողմ են արտահայտվել Շվեյցարիայի վերին պալատի օրենսդիրներից 32-ը, դեմ՝ ինը։

Օրինագծին աջակցել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհրեդը։

«Օտարերկրյա պետությունները պետք է զգան, որ Շվեյցարիան արձագանքում է իր անվտանգության խախտումներին և պաշտպանում է իրեն»,- ասել է Ամհրեդը խորհրդարանին ուղղված իր ելույթում։

Ըստ Ամհերդի, կառավարությունը ցանկանում էր հետևողականորեն վտարել հետախուզական գործակալներին, որոնց գործունեությունը սպառնում էր Շվեյցարիայի անվտանգությանը կամ նրա դերին՝ որպես «խաղաղության գագաթնաժողով» ընդունող պետության:

Հիշեցնենք, որ Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում։