Շվեյցարիայի նախագահը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Շվեյցարիայի նախագահը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Գի Պարմելենը շեշտում է, որ Շվեյցարիան պատրաստ է աշխատել Վրաստանի կառավարության հետ՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և երկխոսություն խթանելու համար:

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն ձեր պատասխանատու առաքելության կատարման գործում, ինչը կարևոր է ձեր երկրում ժողովրդավարության, բազմակարծության, օրենքի գերակայության, ինչպես նաև խաղաղության և բարգավաճման համար: Շվեյցարիան և Վրաստանը սերտ պատմական կապեր ունեն, որոնք հիմք են հանդիսանում մեր բարեկամության և օրինակելի երկկողմ հարաբերությունների: Ելնելով ընդհանուր արժեքներից՝ մեր միջև զարգացել է հատկապես արդյունավետ համագործակցություն հարցերի լայն շրջանակի շուրջ: Իմ երկիրը հպարտ է, որ Վրաստանի շահերը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունում: Շվեյցարիան պատրաստ է աշխատել ձեր կառավարության հետ՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և երկխոսություն խթանելու համար: Մենք պետք է էլ ավելի ամրապնդենք մեր բարեկամությունը և խորացնենք մեր հարաբերությունները», – ասված է նամակում:

Տեղեկատվությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը: