Շվեյցարիայի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլու հետ տեսազանգին արձագանքել է վրացերեն լեզվով
Շվեյցարիայի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլու հետ տեսազանգին արձագանքել է վրացերեն լեզվով

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ տեսազանգին «Թվիթերում» արձագանքել է վրացերեն լեզվով:

«Ցավոք, անձամբ չեմ հանդիպել Վրաստանի նախագահին: Տեսազանգով զրուցել եմ երկկողմ հարաբերություների խորացման մասին, միմյանց հետ կիսվել ենք Շվեյցարիայի, Վրաստանի և համաշխարհային համագործակցության մասին՝ կորոնավիրուսը հաղթահարելու ուղղությամբ»,- գրում է Շվեյցարիայի նախագահը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգայի հետ զրուցել է այսօր: