Շվեյցարիայի նախագահ. Միայն միջնորդությունն ու բանակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև թույլ կտան մեզ քայլ առ քայլ դուրս գալ իրավիճակից
Միայն միջնորդությունն ու բանակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև թույլ կտան մեզ քայլ առ քայլ դուրս գալ իրավիճակից, – ասել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինը, որն այսօր հանդիպել է Վրաստանի նախագահի հետ:
Վրաստանի Առաջին ալիքի հարցին, թե ինչպես է տեսնում սպառնալիքների նվազեցման ու չեզոքացման ճանապարհը Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում իրավիճակի ավելի ու ավելի սրման պայմաններում, Շվեյցարիայի նախագահը պատասխանեց.
«Շվեյցարիան մանդատ եւ միջնորդի դեր ունի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Կողմերի միջև միայն միջնորդությունն ու բանակցությունը թույլ կտան քայլ առ քայլ դուրս գալ այս իրավիճակից: Մենք խթանում ենք երկխոսությունը ամենաբարձր մակարդակով, սակայն դա պահանջում է երկու կողմերի համաձայնությունը:
Երկու երկրների ցանկությամբ Շվեյցարիան պատրաստ է օգտագործել իր փորձը: Մենք տարբեր երկրների միջեւ ամենաբարձր մակարդակով երկխոսություն եւ շփումներ հաստատելու մեծ փորձ ունենք», – ասել է Շվեյցարիայի նախագահը: