Շվեյցարիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների պատճառով անհետ կորել է երեք մարդ
Շվեյցարիայի հարավ-արևմտյան հատվածում հորդառատ անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել։ Երեք մարդ համարվում է անհետ կորած։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել են մի քանի գետեր, ինչի հետևանքով հեղեղվել են ճանապարհներ, դաշտեր և մի քանի գյուղեր: Գյուղերից մեկում ջուրը քշել է երեք տուն և երեք մեքենա։
Շվեյցարիայի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ Գրաուբունդենի կանտոնում տեղացել է 124 մմ անձրեւ, որից 63 մմ-ը՝ մեկ ժամում։
«Այսքան կարճ ժամանակահատվածում նման հորդառատ տեղումները խնդիրներ ստեղծեցին։ Անձրևի նման կոնցենտրացիան լինում է 30 տարին մեկ»,- հայտնել են օդերևութաբանական ծառայությունից։
Ոստիկանությունը հորդորում է բնակիչներին զերծ մնալ աղետից տուժած շրջան մեկնելուց, քանի որ բազմաթիվ ճանապարհներ փակ են։ Դադարեցվել է հինգ գյուղերի էլեկտրամատակարարումը։ Շվեյցարիայի արևմուտքում անցած ուրբաթ օրվանից 230 մարդ տարհանվել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների պատճառով։