Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետական քարտուղարը, դրական է գնահատում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացրած վրացական կողմի քայլերը
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Լաշա Դարսալիան մարտի 22-ին այցով գտնվում էր Բեռնում, որի շրջանակներում նա հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար, Լիվիա Լոյի Ագոստիի, Եվրասիական դեպարտամենտի տնօրեն, Աննա Իփկովից Հորների, ինչպես նաև խաղաղության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն, Սայմոն Գաիսբյուլերի հետ:
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության լայն շրջանակ:
«Նրանք ողջունեցին երկու երկրների հարաբերությունների վերջին դինամիկան և քննարկեցին Վրաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցության ապագա հեռանկարները, երկու երկրներում «կովիդ 19»-ի համավարակի դեմ պայքարի արդյունքները, տարածաշրջանային և միջազգային կայունության խնդիրները, Շվեյցարիայի կողմից իրականացրած խաղարարար ծրագրերի կարևորությունը և այդ ուղղությամբ համագործակցության էլ ավելի խորացման հնարավորությունները, Վրաստանի բռնազավթված տարածքներում միջազգային դիտարկման մեխանիզմների զարգացման կարևորությունը և այլն:
«Լաշա Դարսալիան շնորհակալություն հայտնեց շվեյցարական կողմին Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու համար և ընդգծեց Շվեյցարիայի դերը, որպես միջնորդ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում», – ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով, կողմերը քննարկել են Վրաստանի բռնազավթված տարածքներում և բռնազավթված գծի հարակից գյուղերում անվտանգության ու մարդասիրական բարդ իրավիճակը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի վերջին սադրանքների ու Վրաստանի քաղաքացիների առևանգմանը: Փոխնախարարը շվեյցարական կողմին տեղեկացրեց Ժևում ընթացող բանակցությունների, Վրաստանի կառավարության խաղաղարար քաղաքականության և հաշտեցման գործընթացի մասին:
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար, Լիվիա Լոյը դրական է գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկան: Նա վերահաստատեց Շվեյցարիայի Համադաշնության ուժեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, բարձր գնահատեց վրացական կողմի քայլերը ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և հույս հայտնեց, որ շվեյցարական կողմը դրական ներդրում կունենա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ: