Շվեյցարիայի ԱԳՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը պետք է ներգրավվի խաղաղ գործընթացում
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը չի հրավիրվել հունիսին նախատեսված գլոբալ խաղաղության գագաթնաժողովին, թեև Շվեյցարիան կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ներգրավվի խաղաղ գործընթացում։
«Ռուսաստանն այս փուլում հրավիրված չէ։ Շվեյցարիան միշտ բաց է եղել Ռուսաստանին այս գագաթնաժողովին հրավիրելու համար, թեև Ռուսաստանը բազմիցս և հրապարակայնորեն հայտարարել է, որ շահագրգռված չէ գագաթնաժողովին մասնակցել։ Շվեյցարիան վստահ է, որ Ռուսաստանը պետք է ներգրավվի այս գործընթացում, խաղաղ գործընթացն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի»,- ասել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ այս փուլում Ուկրաինան իմաստ չի տեսնում Ռուսաստանի Դաշնությանը հրավիրել Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին։