Շվեյցարիան սառեցրել է 8,8 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները
Շվեյցարիան սառեցրել է 8,8 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները

Շվեյցարիան սառեցրել է 8,8 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները։ Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը երկրի էկոնոմիկայի նախարարության վրա հիմնվելով, նշված գումարը մոտավոր է և կարող է փոփոխվել, ինչը կախված է պատժամիջոցների ցուցակի խմբագրման և արգելանքը վերացնելու վերաբերյալ դատական ​​գործընթացի արդյունքներից։

Նշենք, որ անցյալ տարի Շվեյցարիան սառեցրել էր 7,5 մլրդ ֆրանկի չափով ակտիվներ։

Շվեյցարիան արգելափակել է նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկին պատկանող 7,4 միլիարդ ֆրանկ ակտիվների տեղաշարժը։

Շվեյցարական բանկիրների ասոցիացիայի տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիները շվեյցարական բանկերում ունեն 150 միլիարդ ֆրանկի չափով ակտիվներ։