Շվեյցարիան կընդունի Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և կսառեցնի նրանց ակտիվները
Շվեյցարիան կընդունի Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և կսառեցնի նրանց ակտիվները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հենվելով շվեյցարական իշխանությունների վրա։
«Հաշվի առնելով Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտության շարունակականությունը՝ Դաշնային խորհուրդը փետրվարի 28-ին որոշում կայացրեց Եվրամիության կողմից փետրվարի 23-ին և 25-ին սահմանած պատժամիջոցների փաթեթի մասին»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխեիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ, որոնք անմիջապես ուժի մեջ կմտնեն։
«Շվեյցարիան վերահաստատում է իր համերաշխությունը Ուկրաինայի և նրա ժողովրդի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։