Շվեյցարիան հուլիսի 20-ից կբացի սահմանը Վրաստանի քաղաքացիների համար:
Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունը:
Դեսպանության փոխանցմամբ, տեղեկությունը նոր կանոնների և միջոցառումների մասին, որոնք կգործարկվեն հուլիսի 20-ից, կհրապարակվի կայքէջում:
«Խնդրում ենք, հաշվի առնել, որ Շվեյցարիայի սահմանները մինչև հուլիսի 20-ը փակ են»,- հայտարարում են դեսպանությունում: