Շվեյցարիան Հռոմի պապին հրավիրել է Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին
Շվեյցարիան Հռոմի պապին հրավիրել է Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդին։
Վիոլա Ամերդին հանդիպել է Հռոմի պապին Իտալիա կատարած այցի ժամանակ։
«Մենք խոսեցինք Ուկրաինայում և աշխարհի այլ հակամարտող տարածքների պատերազմի մասին։ Վատիկանը դրական է տրամադրված խաղաղության համաժողովի նկատմամբ»,- ասել է Շվեյցարիայի նախագահը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շվեյցարիան իբր գագաթնաժողովին մասնակցելու հրավերներ է ուղարկել Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավային Աֆրիկային։
Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում։