Շվեյցարիան, գլոբալ համաճարակային ռիսկերը հաշվի առնելով Վրաստանը ներառել է բարձր ռիսկային երկրների ցանկում:
Շվեյցարիան, գլոբալ համաճարակային ռիսկերը հաշվի առնելով Վրաստանը ներառել է բարձր ռիսկային երկրների ցանկում:
Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը տարածում է Շվեյցարիայում Վրաստանի դեսպանությունը՝ ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների, ովքեր պատրաստվում են հոկտեմբերի 12-ից հետո մեկնել Շվեյցարիա:
Դեսպանության փոխանցմամբ, Շվեյցարիայի կառավարությունը բարձր ռիսկային երկրների ցանկը թարմացրել է հոկտեմբերի 9-ին:
«2020 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի կառավարության կողմից թարմացվել է բարձր ռիսկ պարունակող երկրների ցանկը, որում, այլ երկրների հետ մեկտեղ, գլոբալ համաճարակային վիճակը հաշվի առնելով, ընդգրկվում է նաև Վրաստանը:
Համապատասխանաբար, Վրաստանի քաղաքացիները, ովքեր հոկտեմբերի 12-ից հետո մուտք կգործեն Շվեյցարիայի տարածք Վրաստանից՝ տարանցիկ տարբեր երթուղիներով, պարտավոր են անցնել 10-օրյա կարանտին:
Շվեյցարիայի տարածք մուտք գործելուց անմիջապես հետո Վրաստանի քաղաքացին պարտավոր է անհապաղ ինքնամեկուսանալ բնակարանում, հյուրանացում կամ այլն՝ առանց դուրս գալու»,- նշված է տեղեկության մեջ: